Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Լյարդի ցիռոզի նոր բուժում է մշակվել. news.am

Լյարդի ցիռոզի նոր բուժում է մշակվել. news.am

Իսպանիայում Կենսաբժշկության հետազոտական ինստիտուտի գիտնականների մի խումբ լյարդի ցիռոզի նոր բուժում է առաջարկել, հիվանդության, որը լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններից  է եւ ներառված  է աշխարհում մարդկանց մահացության  20 հիմնական պատճառների ցուցակի մեջ:

Ռաուլ Մենդեզը եւ վերոհիշյալ ինստիտուտից իր գործընկերները ցույց են տվել, որ CPEB4 սպիտակուցի աշխատանքի արգելափակումը կարող է կանխարգելել անոմալ այունատար անոթների ձեւավորումը: Ցիռոզի զարգացման դեպքում լյարդի հյուսվածքները փոխարինվում են շարակցական հյուսվածքով, ինչը խախտում է օրգանում արյան  նորմալ շրջանառությունը: Պորտալ հիպերտենզիա է ձեւավորվում, իսկ լյարդից դուրս սկսում են հավելյալ արյունատար անոթներ ձեւավորվել: Լյարդի արյան մատակարարումը վատանում է, ինչպես նաեւ աճում է ներքին արյունահոսությունների զարգացման ռիսկը:

Սպիտակուցներից մեկը, որն առանցքային դեր է խաղում արյունատար անոթների ձեւավորման գործում, վասկուլյար էնդոթելիար ռիսկի գործոն է: Գործնականում բոլոր դեղերը, որոնք խոչընդոտում են  արյունատար անոթների ձեւավորմանը, ազդում են այդ սպիտակուցի կամ նրա ռեցեպտորների վրա: Սակայն խնդիրն այն է, որ դրանք ազդում են նաեւ օրգանիզմի նորմալ անոթների աճի ու ձեւավորման վրա:

Հեղինակները պարզել են, որ ցիռոզի դեպքում պաթոլոգիական անգիոգենեզի համար պատասխանատուն  CPEB սպիտակուցն է, որը նաեւ ներգրավված է քաղցկեղի որոշ ձեւերի զարգացման դեպքում արյունատար անոթների ձեւավորման գործընթացներում:

Հետազոտողները պարզել են, որ CPEB-ի աշխատանքի արգելափակումն, իրոք, խոչընդոտում է  անոմալ արյունատար անոթների զարգացմանը` միաժամանակ չազդելով նորմալ անգիոգենեզի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ